Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը. Իրազեկում

2022-04-03 14:57:27 1108 դիտում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանվում են ապրիլ ամսվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը։ Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, այն աշխատանքային է, օրը՝ հինգշաբթի։ Ապրիլին մեկ ոչ աշխատանքային օր կա, ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ապրիլի 24-ը այս տարի կիրակի է լինելու։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, 2022-ին՝ ապրիլի 30-ին: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը Նշենք նաև, որ Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը, Զատիկը, այս տարի կնշվի ապրիլի 17-ին, հաջորդ օրը մեռելոց է: Ապրիլի 18-ը ոչ աշխատանքային համարելու համար կառավարությունը պետք է որոշում ընդունի, սակայն կառավարության որոշման այդպիսի նախագիծ դեռ չկա: Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված