Masisjan-ը ստեղծվել է 2018 թվականին, Աշոտ Բաղդասարյանի կողմից․
Ռուսաստանի դաշնության քաղաքներից մեկում հյուրնկալվելիս, փորձեցի գտնել տվյալ քաղաքի հետաքրքիր վայրերը։ Նկատեցի որ շատ քաղաքներ ունեն տեղեկատվական կայքեր և այդ ժամանակ հարցրեցի ինքս ինձ՜ իսկ ինչու իմ քաղաքը ևս չունենա։
Կայքի ստեղծման ընթացքը եղել է մոտ 8 ամիս․
Ես մասնագիտությամբ նկարիչ եմ և այդ ժամանակ ընդհանրապես չէի տիրապետում ծռագրավորման լեզուներին։ ԵՎ փորձում էի սովորել և միաժամանակ պատրաստել։ Որն էլ հիմնական աշխատանքիս հետ համադրելով շատ դժվար էր ստացվում։
Կայքը սկսեց գործել 2018թ հոկտեմբերից․
Այդ ժամանակ կարծես մեծ բեռ ընկավ ուսերից, այն նպատակը որը դրել էի իմ առջև, վերջապես իրականացավ։
Կայքի թէ արտաքին տեսքը, թէ ֆունկցիոնալությունը պարբերաբար թարմացվում է․
Կայքը սկզբնական շրջանում հարմարավետ չէր բջջային հեռախոսների համար, իսկ օգտվողների գրեթէ 90% օգտվում է հեռախոսներից։ Ծռագրավորման լեզուներին ավելի լավ տիրապետելով 2019 թ-ին առաջին անգամ թարմացվեց, որն էլ հնարավորություն տվեց կայքից օգտվելու տարբեր սարքերից։
Եկրորդ մեծ թարմացումը տեղի ունեցավ 2021 թվականին << Խելացի Մասիս >> հիմնադրամի միջոցով․
Այս թարմացումը լուծեց բազմաթիվ խնդիրներ, ներդրվեց խելացի ալգորիթմներ, որոնք սկսեցին անհատական մոտեցում ցուցաբերել օգտվողներին։ Տնտեսվարողների համար ներդրվեց վարկանիշային սանդղակ։ ԵՎ այն հնարավորություն ընձեռնեց ավելի կատարելագործելու կայքը։
Այսօր կայքի ֆեյսբուքյան էջի հետևորդների քանակը հատում է 5000 սահմանը, որն էլ ավելի է պարտավորեցնում ինձ ավելի ու ավելի կատարելագործելու իմ կողմից Ձեզ համար պատրաստված այս կայքը։ Միշտ ձեր հետ, միշտ ձեր կողքին Աշոտ Բաղդասարյան․․․