ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

2026-10-14 20:44:30 23 դիտում

Օրերս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Մասիս համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Շուշան Վարդանյանն այցելել է նաև Մասիս համայնքի քույր քաղաք՝ Էքս ան Պրովանս։ Այցի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության նոր հնարավորությունները, մշակութային կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնությունները։ Հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Մասիս համայնքի գեղարվեստի դպրոցի սաների մասնակցությամբ իրականացնելու «Գրենք միասին» գրքի նկարազարդման ծրագիրը։ Այս կարևորագույն նախագծի հեղինակն ու ղեկավարն է դերասանուհի և գրող Անահիտ /Անյես/ Նիկոլոֆը։ Նախաձեռնությունը նոր հնարավորություններ կստեղծի սաների ստեղծագործական ներուժի բացահայտման, նրանց աշխատանքների ներկայացման և միջազգային մշակութային կապերի ընդլայնման համար։ #Մշակույթ #ԶարգացողՄասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված