Այսօր Մասիս համայնքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու արժևորմանը։ Մասիս համայնքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Արմինե Տիգրանյանը, պատմական գիտությունների թեկնածու, համայնքային զարգացման և ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետ Էլինա Մխիթարյանը, հյուրեր, մշակութային գործիչներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեր ազգային մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները՝ ևս մեկ անգամ ընդգծելով դրանց կարևորությունը հայ ժողովրդի ինքնության պահպանման և սերունդներին փոխանցելու գործում։ Մեր ազգային երգն ու պարը, ժողովրդական ավանդույթներն ու արհեստները մեր պատմության կենդանի վկաներն են։ Դրանք սերնդեսերունդ փոխանցվող արժեքներ են, որոնք միավորում են մեզ, ամրապնդում ազգային ինքնագիտակցությունն ու պահպանում մեր մշակութային դիմագիծը։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը մեր բոլորի պատասխանատվությունն է։ Այն մեր անցյալի հարստությունն է, ներկայի արժեքն ու ապագա սերունդներին փոխանցելու մեր պարտավորությունը։ #Մշակույթ #Մասիս