Համայնքում իրականացված ծրագրերի արդյունքում Սիս, Դաշտավան, Խաչփար, Նիզամի, Նորաբաց, Մարմարաշեն և Ռանչպար բնակավայրերն արդեն ունեն բազմաֆունկցիոնալ խաղադաշտեր՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով։ Ստեղծված մարզական տարածքները նախատեսված են երեխաների, երիտասարդների և մարզասեր բնակիչների համար՝ ապահովելով ակտիվ ժամանցի, սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու անհրաժեշտ պայմաններ։ Խաղադաշտերի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքային միջոցներով։ Աշխատանքները շարունակվում են։ Սպասե՛ք նոր ծրագրերի։ #ԲարեկարգՄասիս