Սիրելի՛ բնակիչներ, Մասիս համայնքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մասիսի համայնքապետարանը հաճելի անակնկալ է պատրաստել համայնքի բնակիչ հանդիսացող՝ 2026 թվականին ամուսնացած նորապսակների համար։ Միջոցառման ընթացքում խաղարկվելու է ուղեգիր՝ դեպի Եգիպտոս։ Խաղարկությանը մասնակցելու համար բոլոր նորապսակ զույգերին խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը մոտենալ Մասիսի համայնքապետարանի 2-րդ հարկում գտնվող Քաղաքացիների սպասարկման գրասենյակ և նախապես գրանցվել՝ ներկայացնելով ամուսնության վկայականը։ Սիրով սպասում ենք մեր նորապսակ ընտանիքներին՝ միասին նշելու Մասիս համայնքի օրը։ Շտապե՛ք… Գուցե հենց ձեր ընտանիքն է մեկնելու երազանքի ճամփորդության։ #ՄասիսՀամայնքիՕր #Մասիս