ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2026-09-01 04:54:39 197 դիտում

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի առթիվ։ Սեպտեմբերի 1-ը նորի սկիզբ է՝ նոր գիտելիքների, նոր նպատակների և երազանքների իրականացման ճանապարհ։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, Այսօր ձեր կյանքի կարևոր ու գեղեցիկ ճանապարհի առաջին քայլն եք անում։ Մաղթում եմ, որ դպրոցական տարիները լինեն լուսավոր, ուրախ ու լի գեղեցիկ բացահայտումներով։ Հաջողություններ, հետաքրքիր ու բովանդակալից ուսումնական տարի եմ մաղթում բոլոր աշակերտներին։ Եղե՛ք հետաքրքրասեր, նպատակասլաց և երբեք մի՛ դադարեք սովորել, բացահայտել ու առաջ շարժվել։ Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեր նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է ձևավորվում մեր համայնքի և երկրի ապագան։ Մաղթում եմ ձեզ ուժ, եռանդ, համբերություն, ստեղծագործական նոր գաղափարներ և նորանոր ձեռքբերումներ։ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, Հիշե՛ք, որ գիտելիքն ամենահզոր հարստությունն է, որը բացում է նոր հնարավորությունների, մեծ նպատակների ու հաջողությունների ճանապարհը։ Ձգտե՛ք նոր գիտելիքների, հավատացե՛ք ձեր ուժերին և համարձակորեն կերտե՛ք ձեր ապագան։ Թող նոր ուսումնական տարին լի լինի գիտելիքով, ձեռքբերումներով, նոր ընկերություններով և գեղեցիկ հիշողություններով։ Բարի՛ երթ դեպի գիտելիքի աշխարհ։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված