Սիրելի՛ բնակիչներ, Նոր Կյուրին բնակավայրում ներկայում իրականացվում են համայնքային կարևորության մի շարք ծրագրեր։ Շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, և արդեն իսկ մեկնարկել են նաև ներբնակավայրային փողոցների լուսավորության ցանցի կառուցման և արդիականացման աշխատանքները։ Լուսավորության ցանցի կառուցման և արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 13 510 մետր աշխատանք՝ ընդհանուր 53 մլն 177,8 հազար դրամ արժեքով, որից 29 մլն 247,8 հազար դրամը՝ համայնքային միջոցներ։ Ծրագրերը շարունակական են։ #ԲարեկարգՄասիս #ՆորԿյուրին