Մասիս խոշորացված համայնքի ձևավորումից հետո համայնքապետարանի կողմից առաջնահերթ ուշադրություն դարձվեցին բնակավայրերում գործող համայնքային ենթակայության կառույցները, դրանցում առկա խնդիրները: Բացառություն չեն նաև գրադարանները: Չնայած այն հանգամանքին, որ գնալով նվազում է գրադարան այցելողների թիվը, այդուհանդերձ, գրադարանները չփակվեցին/բացառությամբ՝ մի քանիսի/: Հետագա գործունեության հետ կապված որոշակի հարցեր քննարկելու նպատակով բնակավայրերի գրադարանավարներն այսօր հավաքվել էին Մասիսի Կենտրոնական գրադարանում: Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը ողջունեց նմանօրինակ հանդիպումները, հետաքրքրվեց առկա գրքաֆոնդով, ընթերցողների քանակով: Ն. Հակոբյանը հորդորեց հաճախ կազմակերպել միջոցառումներ, հասնել նրան, որ գրադարանները վերագտեն երբեմնի կարևորությունը, քանզի տպագիր գիրքը երբեք չի կորցնում իր արժեքը: Համայնքի ղեկավարի տեղակալը ներկայացրեց նաև համայնքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետին՝ Տիգրան Բաբախանյանին, ով այսուհետ կհամակարգի նաև գրադարանների հետ աշխատանքը: