Անցնելով բնակավայրից-բնակավայր՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ներկայացուցիչները խոսում են իրենց ծրագրերի, դրանց իրականացման ուղիների մասին։ Դարակերտում էլ կարևորեցին ներհամայնքային տրանսպորտի ներդրումը, լուսավորության ցանցի արդիականացումը, խաղահրապարակների ու սպորտդպրոցի կառուցումը, որոշակի արտոնությունների տրամադրումը գերազանց սովորող ուսանողներին... Բնակիչների հետ զրույցի ընթացքում էլ մարդիկ խոսեցին իրենց հուզող հարցերի մասին, որոնց հիմնական հատվածին դաշինքի թիմը քաջատեղյակ է: Որպես առաջնահերթություն դարակերտցիները շեշտադրեցին փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը։