Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցի

2021-05-27 13:51:37 389 դիտում

Պատմություն Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գագիկ Ադիբեկյանի և Արթուր Աբրահամի բարերարությամբ, ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Եկեղեցին օծվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։ Օծման արարողությանը ներկա են գտնվել Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Տեր Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը։ Սրբալույս մյուռոնով օծվել են եկեղեցու խորանը, մկրտության ավազանը և սյուները:

40.0760

44.4450