ՄԱՍԻՍՑԻ ՊԱՏԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ «ՆՌԱՆ ՀԱՏԻԿ» ՓԱՌԱՏՈՆԻ ԲԵՄԸ

2026-10-30 19:15:16 42 դիտում

Մասիս համայնքի մշակութային կյանքում հերթական նշանակալի հաջողությունն է գրանցվել։ Հրազդան քաղաքում՝ Կոստան Զարյանի անվան արվեստի կենտրոնի կամերային դահլիճում, կայացած «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնին Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Սիրոն» և «Մասիսի նոր սերունդ» թատերախմբերը (գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյան) հանդես են եկել համատեղ բեմադրությամբ՝ վերադառնալով բարձր գնահատականներով և մրցանակներով։ Պատանի դերասանները հանդիսատեսի և մասնագիտական ժյուրիի դատին են հանձնել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմականացումը՝ իրենց տաղանդով, անկեղծ խաղով և հուզական կատարումներով արժանանալով բարձր գնահատանքի։ Մասիսցի պատանի դերասաններն արժանացել են հետևյալ մրցանակներին՝ «Դասական ժանրի բեմական մեկնաբանում» անվանակարգում՝ հատուկ մրցանակ։ «Լավագույն կերպարային խաղ» անվանակարգում մրցանակի է արժանացել Գիքորի կերպարը մարմնավորած Մհեր Դադայանը։ Շնորհավորում ենք մեր պատանի դերասաններին, գեղարվեստական ղեկավար Արշակ Ղազարյանին և ստեղծագործական կենտրոնի ողջ անձնակազմին՝ մաղթելով նորանոր բեմական հաջողություններ և ստեղծագործական հաղթանակներ։ #ՄշակութայինՄասիս #Մասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված