Սիրելի՛ բնակիչներ, Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Դարակերտ բնակավայրում լուծվեց տարիներ շարունակ բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից մեկը՝ գազաֆիկացման հարցը։ Սա ևս մեկ կարևոր քայլ է բնակավայրի ենթակառուցվածքների զարգացման, բնակիչների կենցաղային պայմանների բարելավման և առավել հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Հարգելի՛ բնակիչներ, արդեն կարող եք դիմել՝ գազի բաժանորդ դառնալու համար։ Նույն ծրագրի շրջանակներում Արբաթ, Դաշտավան և Այնթապ բնակավայրերում նույնպես ավարտին կհասցվեն գազաֆիկացման աշխատանքները։ Մեր աշխատանքները շարունակական են։ #ԶարգացողՄասիս #ԲարեկարգՄասիս