Էլեկտրաեներգիայի պլանային անջատումներ Մասիս քաղաքում և հարակից համայնքներում

2021-11-17 15:15:53 1204 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզում՝ 10:00-12:00 Մասիս քաղաք՝ Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 3-10 փողոցներ մասնակի, Ազատամարտիկների 6, 7, 9 նրբանցքներ մասնակի, Նոր և 3-րդ թաղամասեր մասնակի, Մասիս քաղաք՝ Քաղաքապետարան, “Վեոն Արմենիա” ընկերության շենք, թիվ 2 դպրոց, Հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Ռանչպար գյուղ մասնակի, 10:30-12:30 Նոր Կյանք գյուղ մասնակի, Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: