Դավիթ Համբարձումյանը բանավեճի է հրավիրում իշխանության ներկայացուցիչներին

2021-11-15 05:56:31 1143 դիտում

Մասիսում քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը գրում է՝ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ /ցանկալի է՝ իշխանական/, «Դավիթ Համբարձումյան» դաշինքն առաջարկում է բանավեճ կազմակերպել Մասիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուների միջև, ընդ որում կարող եք. 1.հարցերը/ թեմաները/ նախօրոք համաձայնեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հետ, 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է բանավեճի գալ իրենց ցուցակի բոլոր անդամներով, իսկ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից միայն համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Համբարձումյանը: Հ.Գ. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի միակ պայմանն է, որ բանավեճը տեղի ունենա ուղիղ հեռարձակմամբ...»