Հիմնանորոգվում է Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

2021-11-14 11:36:22 519 դիտում

Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը(ՄՊՍԿ) տարիներ շարունակ եղել է բազմաթիվ երեխաների սիրված վայր, սակայն շենքը գտնվում էր անմխիթար վիճակում և գործում էր ոչ ամբողջությամբ: Համայնքապետարանի հետևողական աշխատանքի շնորհիվ շենքը հիմնանորոգվում է, և շուտով սաներն իրենց պարապմունքները կանցկացնեն վերանորոգված ու բարեկարգ դասասենյակներում։ Ծրագրով նախատեսված է նաև Կենտրոնական գրադարանի շենքի մասնակի վերանորոգում։