«Նախկինները» ՔՊ-ի ցուցակում են, ուղիղ զանգերով սպառնում են թիմակիցներիս. Դավիթ Համբարձումյան

2021-11-05 16:00:09 1200 դիտում

«Մարդկանց անունից զանգեր են գալիս մեր թեկնածուներին, որոնք ընդգրկված են ավագանու ցուցակում և կարճ ու կոնկրետ ասում են՝ կա՛մ ցուցակից եք դուրս գալիս, կա՛մ ձեզ աշխատանքից կհեռացնենք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Մասիսի քաղաքապետ, Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ «Չեմ կարծում, որ իշխանության կողմից նման գործելաոճն իրենց կօգնի, մեր քաղաքացիները խելացի են, և նրանց վախեցնելով ու ստիպելով չեն կարող տանել ընտրությունների և իրենց ուզածն անել։ Մարդիկ իրենք իրենց հակասում են․ հեղափոխական արժեքներից են խոսում, բայց միևնույն ժամանակ ընտրել են հին գործելաոճ։ Այդ կերպ փորձում են ընտրություն կազմակերպել, որը, կարծում եմ, չի ստացվելու»,- ասել է Համբարձումյանը: Բանախոսն անդրադարձել է նաև Մասիսի առաջնահերթ խնդիրներին, արդեն իրականացված և ընտրվելու դեպքում իրականացվելիք ծրագրերին: