Արցախի նախագահի հրամանագրով Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով

2021-11-03 14:23:16 641 դիտում
Փառք բոլոր մեր Հերոսներին։ Ձեր սխրանքն անմահ է...

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին>> օրենքը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 59703 զորամասի զինծառայող, կամավորական Արման Կարենի Օհանջանյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով։ Տարօրինակ զուգադիպությամբ այսօր մեր հերոսի մայրիկի ծննդյան օրն է։ Սրտում անթեղած վիշտն ու ցավը՝ որդեկորույս մայրը շշնջում է.<<Սա Արմանիս նվերն է...>>։ Մեր խոնարհումը ձեր առջև, Հերոսածին Մայր։