Մասիսի քաղաքապետարանը 500.000 ՀՀ դրամ է հատկացրել Մայր Տաճարի շինաշխատանքների համար

2021-10-22 14:19:41 507 դիտում

2017 թվականին մեկնարկել է Մայր Տաճարի հրատապ ամրակայման և հիմնանորոգության աշխատատանքները: 2019 թվականին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետը Սրբատառ Կոնդակով՝ « Եկեք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչով դիմել է համայն հայությանը միասնականորեն մասնակցություն բերելու նվիրական այդ գործին: Ինչպես շատերը, այնպես էլ Մասիս քաղաքի ավագանին՝ գլխավորությամբ քաղաքապետ Տիար Դավիթ Համբարձումյանի, 500.000 ՀՀ դրամ են հատկացրել Մայր Տաճարի շինաշխատանքների համար: Մուշեղ եպիսկոպոսն ասում է՝ վերջում հաշվետվությամբ հանդես կգան՝ որքան գումար է հավաքվել, ինչպես է ծախսվել։ Եթե գումար ավելանա, կօգտագործեն Մայր տաճարի հետագա պահպանության համար։ Շինարարության ավարտին հուշամատյան է տպագրվելու՝ բոլոր նվիրատուների անուններով։ Լուսարարապետի խոսքով՝ առաջիկա 200-300 տարիների ընթացքում Մայր Տաճարի անվտանգության համար անհանգստանալու կարիք չի լինի։ Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն՝ տարեվերջին Միածնաէջ տաճարը կբացվի հավատացյալների համար, երբեմն պատարագներ կմատուցվեն։ Օծումը նախատեսվում է 2022-ի ամռանը։