Այսօր Մասիս քաղաքում այրվել է 5-րդ փողոցի տներից մեկին կից կառուցված խոհանոցը

2021-06-04 12:43:15 954 դիտում

Հունիսի 4-ին, ժամը 05:31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 5-րդ փողոցում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 5-րդ փողոցի տներից մեկին կից կառուցված խոհանոցը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 07։40-ին։ Այրվել է խոհանոցը՝ գույքով (մոտ 30 քմ):