ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2026-09-21 07:37:33 72 դիտում

Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պետականության, արժանապատվության և սեփական ապագան կերտելու իրավունքի խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ համար ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ մեր երկրի, մեր համայնքների և գալիք սերունդների ապագայի նկատմամբ։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ուժեղ պետությունը կառուցվում է միասնականությամբ, պատասխանատվությամբ, ազնիվ աշխատանքով և սեփական երկրի հանդեպ հավատով։ Որպես Մասիս համայնքի ղեկավար՝ համոզված եմ, որ մեր համայնքի զարգացումն ու բարեկարգումը նույնպես հայրենիքին ծառայելու գործ է։ Մեր պարտքն է կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ խաղաղությունը ամուր է, համայնքները՝ զարգացած, իսկ յուրաքանչյուր քաղաքացի իր ներդրումն ունի երկրի վաղվա օրվա կերտման գործում։ Մաղթում եմ արժանապատիվ խաղաղություն մեր երկրին, միասնականություն՝ մեր ժողովրդին, ուժ և հավատ՝ յուրաքանչյուրիս։ Շնորհավոր Անկախության օրը։ Կեցցե՛ անկախ Հայաստանը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր անմահացան հանուն հայրենիքի, հանուն անկախության։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված