ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՐՀՐԴՈՎ

2026-09-21 11:07:40 54 դիտում

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը` բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց պանթեոն-հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հայրենիքի, մեր ժողովրդի և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին։ Անկախությունը միայն տոնական օր չէ։ Այն նաև հիշողություն է, պատասխանատվություն և պարտավորություն՝ արժանի լինելու նրանց նվիրումին, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել մեր հայրենիքը։ Խոնարհում՝ մեր հերոսների անմահ հիշատակին։ Շնորհավոր Անկախության օրը։ Թող մեր պետականությունն ամուր լինի, իսկ մեր ապագան՝ խաղաղ ու արժանապատիվ։ #ԱնկախությանՕր #35Տարի #Մասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված