Այսօր Մասիս քաղաքի գեղարվեստի դպրոցում կազմակերպվել էր տարեվերջյան ցուցահանդես

2021-06-03 17:16:15 687 դիտում

Այսօր հերթական անգամ գույների տոն էր Մասիս քաղաքի գեղարվեստի դպրոցում։ Ներկաների դատին էին հանձնված կրթօջախի սաների գեղեցիկ ու գունագեղ աշխատանքները, որոնք հետաքրքրությամբ դիտեց նաև Մասիսի քաղաքապետը՝ զրուցելով հեղինակների հետ։ Քաղաքապետը շնորհավորեց դպրոցի աշխատակազմին, սաներին՝ մաղթելով շատ ձեռքբերումներ նոր ուսումնական տարում։