Դավիթ Համբարձումյանի շնորհավորական խոսքը Սուրբ Հարության տոնի առթիվ

2023-04-08 14:39:51 447 դիտում
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Ի սրտե շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Քրիստոսի հրաշափառ Հարությունը դարձավ մեր հավատի հիմքը, խավարից դեպի լույս տանող ճանապարհը, քանզի Աստծո Միածին Որդին «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Հիսուս Քրիստոսի Հարության խորհուրդը լուսավորում է մարդկանց սրտերը, դժվարությունների հաղթահարման ճանապարհին հույս ու զորություն տալիս: Այս հույսով ու հավատով է դարեր շարունակ ապրել ու պայքարել հայ ազգը՝ դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների: Եվ այսօր, երբ դեռ թարմ են Արցախյան պատերազմների վերքերը, երբ Արցախը շրջափակման մեջ է, երբ կա սահմանային անվտանգության խնդիր, այդ հավատն է, որ ուժ է տալիս ապրելու ու արարելու, կերտելու այն վաղվա օրը, հանուն որի անմահացան հազարավոր հայորդիներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, Թող Հարության Ավետիսը մտնի յուրաքանչյուր հայ օջախ, և հարուցյալ Տիրոջ Սուրբ Աջը հովանի ու պահապան լինի յուրաքանչյուրին, հայ ազգին, Արցախ աշխարհին, Հայաստան երկրին: Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: