Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Մասիս խոշորացված համայնքում

2023-03-16 13:37:27 639 դիտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ամսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արարատի մարզ՝ 10։00-12։00 Գետափնյա գյուղ մասնակի, 11։00-16։00 Մասիս քաղաք՝ Կայարան, 2-րդ թաղամասեր մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ և Դարակերտ գյուղեր մասնակի,

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: