Դեկտեմբերի 3-ին Մայր Աթոռից Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը

2022-11-30 08:41:34 356 դիտում

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նշում է դեկտեմբերի 3-ին: Հայաստանի առաջին լուսավորիչ առաքյալների տոնը սահմանված է նաև որպես Մասյացոտնի թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օր: Ընդառաջելով Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ այդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Թադեոս եկեղեցի կբերվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար: Տոնի խորհրդով պայմանավորված՝ Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ ✅ժամը 9:30-ին Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկից կմեկնարկի քայլերթ դեպի Սուրբ Թադեոս եկեղեցի, ✅ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, ✅հավարտ Սուրբ Պատարագի՝ մատաղի արարողություն, ✅ժամը 14:00-ին Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա գեղարվեստական միջոցառում: Սիրով սպասում ենք ձեզ: