Ավտովթար Մասիս քաղաքում․ բախվել են ЗИЛ-ն ու «06»-ը․ կա վիրավոր

2022-10-24 14:14:10 1554 դիտում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ Հայկ Ի․-ի վարած ЗИЛ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ստեփան Դ․-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից՝ նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզնաղբյուր կայքում.