Վաղը Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրում նշվելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

2022-08-13 09:33:55 635 դիտում

Սույն թվականի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը ժողովրդին առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ։ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնի առիթով Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, կազմակերպել են միջոցառում, որը տեղի կունենա Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրի Սբ. Աստվածամոր եկեղեցում: Այդ օրը նաև Սբ. Աստվածամոր եկեղեցու ուխտի օրն է։ Միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. ✅ժ. 11:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ, ✅ժ. 11:45-ին կկատարվի Խաղողօրհնեքի արարողոթյուն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին, ✅ժ. 12:00-ֆուրշետ/ հյուրասիրություն, ցուցահանդես-տոնավաճառ, ✅ժ. 19:30-գեղարվեստական միջոցառում։ Սիրով հրավիրում ենք մասնակցելու տոնական օրվա միջոցառումներին: