ՀԱՅԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2026-11-06 09:36:56 36 դիտում

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել տարածքի բարեկարգման համալիր աշխատանքներ, կառուցել նոր ճեմուղիներ, իրականացնել սալիկապատում և տեղադրել բետոնե եզրաքարեր։ Զբոսայգու տարածքում կկառուցվի նաև մանկական խաղահրապարակ՝ տարիքային տարբեր խմբերի երեխաների համար նախատեսված խաղային սարքերով։ Տարածքում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, լուսատուներ և զրուցարան՝ ապահովելով հարմարավետ ու բարեկարգ միջավայր բնակիչների հանգստի և ժամանցի համար։ Նոր զբոսայգին կդառնա ոչ միայն հանգստի և ժամանցի հարմարավետ վայր, այլև հիշատակի ու հարգանքի յուրահատուկ անկյուն՝ պահպանելով մեր հերոսների անմահ հիշատակը։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված