Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ծննդյան տարեդարձն է

2022-07-28 07:17:25 382 դիտում

Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ծննդյան տարեդարձն է։ Շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի առթիվ: Անգնահատելի է Ձեր կողմից կատարված աշխատանքը, անմնացորդ նվիրումն ու սրտացավությունը յուրաքանչյուր գործի ու անձի նկատմամբ: Մաղթում ենք անսպառ ուժ, առողջություն, հաջողություններ՝ աստվածահաճո առաքելության մեջ: Աղոթաձայն մաղթանքներով՝ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն: