Վաղը հուլիսի 24-ին՝ Մասիս քաղաքում ևս մեծ շուքով և տոնախմբությամբ նշվելու է Վարդավառն

2022-07-23 12:19:45 625 դիտում

Հուլիսի 24-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Վարդավառը: Մասիսի համայնքապետարանը և Մասյացոտնի թեմը՝ օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, հրավիրում են միասին նշել այս գեղեցիկ ու սիրված տոնը։ Ժամը 10:30-ին եկեղեցիներում կմատուցվի Սբ. Պատարագ։ Հավարտ Սբ.Պատարագի եկեղեցիներին հարող տարածքներում կմեկնարկի հաճելի անակնկալներով, բազմաբովանդակ տոնական ծրագիրը: Խաղավար, Հին, ավանդական խաղերի կազմակերպում, Փրփուր, Երգ-երաժշտություն, Տեսահոլովակի նկարահանում, ԵՎ, իհարկե, չենք մոռացել տոնի ամենակարևորագույն մասի՝ միմյանց ջրելու մասին. կլինեն ջրային խաղալիքներ, դույլեր... Սիրելի՛ փոքրեր և մեծեր, սիրով սպասում ենք ձեզ: Սպասվում են գեղեցիկ անակնկալներ: