«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մասիսի գեղարվեստի դպրոցի մանկավարժների ցուցահանդեսը

2022-06-18 12:10:57 100 դիտում

Հունիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Մասիս քաղաքի գեղարվեստի դպրոցի մանկավարժների ցուցահանդեսը: «Ստեղծագործող մանկավարժներ» խորագիրը կրող միջոցառմանը կներկայացվեն Շուշան Վարդանյանի, Ծովինար Մակարյանի, Մարինե Ստամբոլցյանի, Լուսյա Դելի-Սարգսյանի, Սիրանուշ Խեչոյանի, Մարինե Զաքարյանի գեղանկարները: Մասիս քաղաքի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1979թ․ սեպտեմբերին։ Հիմնադրման օրվանից ի վեր տվել է բազմաթիվ տաղանդավոր սաներ, ովքեր հետագայում շարունակել են կրթությունը Հայաստանի բարձրագույն մասնագիտական հաստատոություններում և դարձել անվանի արվեստագետներ։ Գեղարվեստի դպրոցի սաներից են նաև դպրոցի մանկավարժները, ովքեր մեծ նվիրումով շարունակում են ավանդույթները։ Հիմնադիրներ՝ Պարույր Փաշայան Տնօրեն՝ Շուշան Վարդանյան Մուտքն ազատ է: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1 Հեռ. +374 10 580105