Վթարային ջրանջատում Մասիս համայնքում և վարչական շրջաններում

2022-06-13 06:59:48 1279 դիտում

Վթարային ջրանջատում Մասիս համայնքում և վարչական շրջաններում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: