Մայիսի 26-ին Մասիսում կնշվի համբարձման տոնը

2022-05-23 04:54:02 477 դիտում

Սիրելի Մասիսցիներ, Օրհնությամբ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպս. Սարոյանի, մայիսի 26-ին Սուրբ Թադեոս եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետկան մաղթանք: Իսկ երեկոյան, հավարտ ժամերգության, 17:30, եկեղեցու բակում տեղի կունենա Համբարձման տոնին հատուկ միջոցառում, որի ընթացքում կլինի Ազգային երգ, Պար, Մշակութային ներկայացումներ: Հրավիրում ենք բոլորիդ: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված