Այսօր Մասիսի համայնքապետարանում բնակիչների ընդունելության օր էր

2022-05-11 12:43:55 547 դիտում

Այսօր կրկին մի քանի տասնյակ բնակիչներ եկել էին Մասիսի համայնքապետարան՝ համայնքի ղեկավարին ներկայացնելու իրենց հուզող բազմաթիվ խնդիրները: Բնակիչների ընդունելության հերթական օրը բարձրաձայնված հարցերը բազմաբնույթ էին՝ սոցիալական խնդիրներից մինչև հողային հարցեր: Համայնքի տարբեր բնակավայրերից հանդիպման եկածներին մտահոգող հարցերի հետ կապված տեղում տրվեցին հանձնարարականներ: Համայնքապետ Դ. Համբարձումյանը վստահեցրել է, որ անձամբ իր և համայնքապետարանի աշխատակազմի կողմից ցուցաբերվելու է հետևողականություն յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ: