Ղազախստանի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում

2022-05-05 10:26:30 213 դիտում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Մասիս քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Արայիկ Հ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 4-ից Ղազախստանի Հանրապետության Պավլոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: