ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

2026-10-26 05:37:13 76 դիտում

Սիրելի՛ բնակիչներ, Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մասիս համայնքում անցկացվելու է համայնքային շաբաթօրյակ՝ ուղղված բնակավայրերի մաքրության ապահովմանը, բարեկարգմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Մեկնարկն արդեն տրված է։ Կոչ ենք անում համայնքի բնակիչներին, կազմակերպություններին և բոլոր շահագրգիռ կողմերին միանալ այս նախաձեռնությանը՝ համատեղ ջանքերով մեր բնակավայրերն ավելի մաքուր, խնամված ու բարեկարգ դարձնելու համար։ Եկե՛ք միասին հոգ տանենք մեր շրջակա միջավայրի մասին՝ ձևավորելով մաքրության, հոգատարության և պատասխանատվության մշակույթ։ Մաքուր համայնքը բոլորիս պատասխանատվությունն է։ Միասին կարող ենք անել մեր համայնքի համար։ #ՄաքուրՄասիս #ՄաքուրՀամայնք #ԲարեկարգՄասիս

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված