ՄԱՍԻՍԸ ԿՐԿԻՆ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՈՒՆԻ. ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

2026-09-19 11:24:20 93 դիտում

Սեպտեմբերի 19-ին Մայամիում կայացած RAF 13 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր մենամարտում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Մասիս համայնքի պատվավոր քաղաքացի Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ գրանցեց՝ պարտության մատնելով ամերիկացի Օստին Դեսանտոյին և նվաճելով լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Երեք փուլ տևած գոտեմարտն ավարտվեց 6։3 հաշվով՝ հօգուտ Արսեն Հարությունյանի։ Այս հաղթանակով մեր մարզիկը չեմպիոնական գոտին խլեց Դեսանտոյից, ում համար սա պրոմոուշենում առաջին պարտությունն էր։ Շնորհավորում ենք Արսեն Հարությունյանին՝ այս կարևոր ու տպավորիչ հաղթանակի, մարզական կամքի և չեմպիոնական գոտու նվաճման առթիվ։

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված