Մասիս համայնքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մասիսի համայնքապետարանը հաճելի անակնկալ էր պատրաստել համայնքի բնակիչ հանդիսացող՝ 2026 թվականին ամուսնացած զույգերի համար։ Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցավ սպասված խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը ուղեգիր էր դեպի Եգիպտոս։ Խաղարկությանը մասնակցելու համար սահմանված ժամկետում համայնքապետարան էր դիմել և գրանցվել 10 նորապսակ զույգ։ Երեկ՝ տոնական միջոցառման ընթացքում, տեղի ունեցավ վիճակահանությունը, և արդեն հայտնի է այն զույգի անունը, որը մեկնելու է երազանքի ճամփորդության։ Երջանիկ զույգն է՝ Տիգրան Գրիգորյան և Գայանե Առաքելյան։ Սիրով շնորհավորում ենք նորապսակներին և մաղթում գեղեցիկ ու անմոռանալի հանգիստ, նոր տպավորություններ և ընտանեկան երջանկություն։