(Լուսանկարներ) Մասիս համայնքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում տոնական օրը հագեցած էր նաև մարզական ոգով ու տպավորիչ սպորտային ցուցադրություններով։ Համայնքում գործող մարզադպրոցների և տարբեր մարզաձևերի ներկայացուցիչները, մարզիչներն ու մարզիկները ներկայացրեցին իրենց հմտություններն ու կարողությունները՝ ցուցադրելով ուժ, ճկունություն, արագություն, վարպետություն և, ամենակարևորը, թիմային ոգի։ Օրվա ընթացքում բազմակի ռեկորդակիր Արմենակ Ծատուրյանը «Դրոշակ» մարզավարժանքի միջոցով սահմանեց նոր ռեկորդ՝ այն նվիրելով Մասիս համայնքի օրվան։ Տոնական օրվա շրջանակում կնքվեց նաև Street Workout-ի զարգացմանն ու համագործակցությանը վերաբերող հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի համայնքում այս մարզաձևի զարգացման և երիտասարդների ներգրավվածության համար։ #ՄասիսՀամայնքիՕր #ՍպորտայինՄասիս