Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, Սիրելի հայրենակիցներ, Վստահ ենք` հիշում եք, որ տոնական օրը գերհագեցած է լինելու ու լի անակնկալներով։ 09։00-խորհրդանշական ծառատունկ Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնում։ 09։30-10։00-Ծաղկեդրման արարողություն։ 09։50-10։00- ՀՀ, Արցախի Հանրապետության և Մասիսի դրոշների բարձրացման արարողություն՝ Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնում։ 10։00- Սուրբ և անմահ պատարագ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցում։ 10։50-11։00-Մորալային նկարի բացման արարողություն՝ դեպի Կենտրոնական գրադարան և ՄՊՍԿ տանող ճանապարհի աջ պատին։ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ 11։00-11։30-Նոր ռեկորդի սահմանում մարզավարժանքի միջոցով՝ բազմակի ռեկորդակիր Արմենակ Ծատուրյանի մասնակցությամբ։ Ռեկորդի գրանցման արարողություն։ Վայրը՝ Կենտրոնական հրապարակ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ 11։10–18։00 Վայրը՝ Կենտրոնական այգի Մանկական ցուցահանդես՝ «Մասիսը իմ ձեռքերով» խորագրով։ Ցուցադրվելու են համայնքում գործող ձեռքի աշխատանքի տարբեր խմբակների մասնակից երեխաների աշխատանքները։ Գրքի վաճառք՝ «Գիրք գրադարանին» խորագրով։ Համայնքի բնակիչների լուսանկարներով մեծ խճանկարի ցուցադրում՝ «Մասիսը մենք ենք» խորագրով։ Մոլբերտներով նոր 30 նկարի մեկնարկ՝ «Մասիսը իմ աչքերով» խորագրով՝ նկարչական խմբերի և գեղարվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։ ՄԱՐԶԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲ 11։45–12։00 Վայրը՝ Կենտրոնական հրապարակ /կենտրոնական փողոց, այգուն հարող հատվածի լայնքով/ Ֆլեշմոբին մասնակցում են Մասիս համայնքում գործող ֆեդերացիաների, խմբերի, ընկերությունների և դպրոցների սաները։ ՍԹՐԻԹ ՖՈՐՔԱՈՒԹ 12։00–17։00 Հուշագրի կնքում Մրցույթ-խաղերի մեկնարկ Մրցանակներ ՏՈՆԱՎԱՃԱՌ 12։10–12։20-Տոնավաճառի բացման արարողություն։ Տոնավաճառը գործելու է՝ 12։10–22։00։ Վայրը՝ Կենտրոնական հրապարակ ՄԱՐԶԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ 12։30–16։30-Մարզական հարթակ 1՝ համայնքում գործող մարզական ակումբների և խմբերի մասնակցությամբ։ Վայրը՝ Կենտրոնական հրապարակ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ 12։30–16։00-Մասիս համայնքի օրվան նվիրված շախմատի մրցաշար՝ 2026։ Վայրը՝ Համայնքապետարանի դիմացի ավտոկանգառի հարակից տարածք։ ՊԱՐԱՅԻՆ ՖԼԵՇՄՈԲ 13։00–13։10 Վայրը՝ Կենտրոնական հրապարակ /կենտրոնական փողոց, այգուն հարող հատվածի լայնքով/ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ *14։00–15։00-Համերգային ծրագիր՝ մաս 1 *15։00–15։30-Եգիպտոսի ուղեգրի խաղարկություն *15։30–17։00-Համերգային ծրագիր՝ մաս 2 Վայրը՝ Կենտրոնական այգու բեմ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ 14։00–15։30 Վայրը՝ համայնքապետարանի Էքս-ան- Պրովանսի անվան երիտասարդական կենտրոն /5-րդ հարկ/ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ 18։00-19։00-Պարային ֆլեշմոբ, բացման արարողություն, երաժշտական կատարումներ։ 19։00–21։00-Համերգային ծրագիր՝ սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մասնակցությամբ։ 21։00–21։05-Տոնական հրավառություն։ 21։05–22։30 -DJ Relax Project Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին նշելու մեր համայնքի օրը, վայելելու տոնական մթնոլորտն ու գեղեցիկ պահերը։ Մասիս համայնքի օրը նշենք միասին։ #Մասիսհամայնքիօր