ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2026-09-12 18:00:01 280 դիտում

Մասիս համայնքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում առանձնացավ ևս մեկ կարևոր ու խորհրդանշական նախաձեռնություն։ Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի որոշմամբ՝ խրախուսական նվերների արժանացան Մասիս համայնքի այն ընտանիքները, որոնք ունեն 5 և ավելի անչափահաս երեխա։ Սա պարզապես նվերների հանձնում չէր, այլ մեր համայնքում ընտանիքի, բազմազավակության և երեխաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի ու գնահատանքի կարևոր դրսևորում։ Բազմազավակ ընտանիքները համայնքի ամուր հիմքերից են, իսկ նրանց կողքին լինելը՝ ոչ միայն ուշադրության, այլև հոգատարության ու պատասխանատվության հարց։ Թող յուրաքանչյուր երեխայի ժպիտը լինի մեր համայնքի զարգացման ու բարեկեցության ամենակարևոր չափանիշը։ #ՄասիսՀամայնքիՕր #ԲազմազավակԸնտանիքներ

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված