Մասիս համայնքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ֆուտբոլային մրցաշար՝ վետերան ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Մարզական այս գեղեցիկ նախաձեռնությունը համախմբեց տարբեր սերունդների ֆուտբոլասերների՝ ևս մեկ անգամ փաստելով, որ սպորտը միավորում է, ձևավորում առողջ ապրելակերպ և պահպանվում է որպես համայնքային կյանքի կարևոր բաղադրիչ։ Մրցաշարն անցավ ակտիվ և մարզական ոգով՝ պարգևելով մասնակիցներին ու ներկաներին հաճելի ու հիշարժան պահեր։ #ՄասիսՀամայնքիՕր #Սպորտ #Ֆուտբոլ