Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի երկու դրվագ․ կամավոր հանձնվել է զենք-զինամթերք

2026-03-12 07:59:17 302 դիտում

ՆԳՆ ոստիկանությունը հետևողական է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Զուգահեռ շարունակվում է բացատրական աշխատանքը։Մասիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղի եկեղեցու հետնամասում թողել է զենք-զինամթերք։Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակ, ատրճանակ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և 114 փամփուշտ։Մեկ այլ քաղաքացի էլ Մասիսի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, նռնակ և զինամթերք։Կրկին հորդորում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն և խուսափել քրեական պատասխանատվությունից։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված