ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի SMS քվեարկության փուլը։ Մեր քաղաքը՝ Մասիսը, հինգ հավակնորդների թվում է և ունի հաղթելու բոլոր շանսերը։ Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը։ Քվեարկելու կարգը՝ Դեկտեմբերի 4-ից մինչև 13-ը ուղարկեք կարճ հաղորդագրություն 1041 համարին՝ տեքստում գրելով Մասիս բառը (հայատառ): Հաղորդագրության արժեքը՝ 50 դրամ։ Մրցակից քաղաքներն են՝ Գորիս, Վեդի, Վաղարշապատ, Ստեփանավան։ Ձեր ակտիվությունը շատ կարևոր է մեր քաղաքի հաղթանակի համար։