Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում սեպտեմբերի 20-ի ցերեկը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել մայրաքաղաքի Մանանդյան փողոցի մի բնակիչ:Օգոստոսի 7-ից 36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողությունների և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: