Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այնթապ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում կանեփ է աճեցնում և պահում այդ բույսի չորացված-մանրացված զանգված։Ոստիկանները տղամարդու տնամերձ հողամասում և կիսակառույց շինությունում հայտնաբերել են կանեփի բույսեր և չորացված, մանրացված զանգված:54-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Մասիսի բաժին։Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ծաղկամանների մեջ աճեցված կանեփի բույսեր և մոտ 48,74 գրամ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված։Կատարվում է նախաքննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: