Մասիսի քաղաքապետի հանձնարարականով կոմունալ բաժնի պետի գլխավորությամբ Արգավանդի գերեզմաններին հարակից կամրջի տակից հեռացվել է մոտ 30 բեռնատար կենցաղային ու շինարարական աղբ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2025-08-31 17:58:01 312 դիտում

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 20-ին տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան էջում, թե ինչպիսի հակասանիտարական ու գարշահոտ վիճակ էր տիրում Մասիս խոշորացված համայնքի վարչական տարածքում գտնվող, ժողովրդին ավելի շատ հայտնի Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ։Ամբողջ տարածքը լցված էր մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբով, ու ցավալին այն է, որ այդ ամենի հարևանությամբ էլ գերեզմաններ են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ Մասիսի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի գլխավորությամբ, նշված հատվածից հեռացրել են 25-30 բեռնատար աղբ։Ու հիմա տարածքը Մասիս համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների շնորհիվ մաքրվել է։Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված