Դաշտավան գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

2025-07-04 16:44:09 161 դիտում

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դաշտավան գյուղի 53-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում կանեփից պատրաստած թմրանյութ:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դաշտավանցու բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված