Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է անցկացրել Մասիս քաղաքում

2025-06-14 18:56:25 105 դիտում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է․«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մի խումբ անդամներ այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանդիպել են Մասիսում և հարակից համայնքներում բնակվող մեր հայրենակիցների հետ։Հանդիպումն անցել է ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում։

Քննարկման ընթացքում Խորհուրդը ներկայացրել է իր ստեղծման և գործունեության պատմությունը, մինչ այժմ կատարված քայլերը, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև առաջիկա անելիքները։Մեր հայրենակիցները ողջունել և կարևորել են Խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով, որ կանգնած են Խորհրդի կողքին և պատրաստ են մասնակցել երկարաժամկետ պայքարին՝ միասին առաջ տանելու մեր համատեղ օրակարգը։Հանդիպման մասնակիցները նաև ներկայացրել են իրենց առաջարկներն ու հարցադրումները՝ ուղղված արցախցիների իրավունքների պաշտպանությանը:Մանրամասները սկզնաղբույր կայքում․

ՄԻԱՑԻՐԱԼԻՔԻՆ

Եղիր տեղեկացված